Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 66, թմրանյութի հայտնաբերման՝ 24, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սուտ մատնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, մարդու առևանգման, բնակարանային գողության, ինքնավնասման, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու, սառը զենքի հայտնաբերման և անօրինական միգրացիա կազմակերպելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, պոռնկագրական նյութեր տարածելու կամ պահպանելու, հրազենի ապօրինի շրջանառության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրանյութի մաքսանենգության, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, անձնական տվյալներ հրապարակելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնավնասման, երեխային հակահասարակական գործողությունների ներգրավելու և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2–ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։