Օնլայն տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:
Տաքսիստներից մեկը ներկայացրել է իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ԿԲ-ն գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ բաղադրիչը, նկատի ունեմ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է: Օրինակ, եթե դուք տեղափոխվում եք 10 կմ, եւ 20 րոպե, գիտեք րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը 80 դրամ է, դուք հստակ կարող եք ստուգել՝ արդյոք ճիշտ է հաշված, թե չէ: Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրամ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ: Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է»:
Վարորդներից մեկն էլ լրատվամիջոցների հետ զրույցում նշեց՝ Յանդեքսում գոյություն ունի, այսպես կոչված տեխաջակցություն, սակայն վարորդների 99%-ին այդ տեխաջակցությունը չի աջակցել երբևէ:
«Յանդեքսը թույլ է տալիս օրական երկու անգամ օգտվել «տուն» ծրագրից: Այսինքն սեղմում ես «տուն» կոճակը, դեպի տան հասցե, ինչ պատվեր, որ լինի ինքը տալու է: Իմ տունը Աջափնյակում է, բայց մոտենալուն պես հաճախորդը պատվերի մեջ կետ է ավելացնում՝ հետադարձ դեպի Էջմիածին։ Ծրագիրը տեսնում է, որ ես գնում եմ տուն, բայց թույլ է տալիս, որ հաճախորդը նման բան անի: Ինչո՞ւ է դա թույլ տալիս։ Արդյունքում իմ ու հաճախորդի մեջ կոնֆլիկտ է առաջանում, հաճախորդը ինձ ասում է՝ տաքսի ես քշում, ինձ հետաքրքիր չի»,-ասաց նա