
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- նշել է խոսնակը։
«Զվարթնոցից» նշեցին նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։