Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով․ Դավիթ Առուշանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը այսօր հայտարարեց պատգամավորական մանդատը մայր դնելու մասին։

ArmLur.am-ը կապ հաստատեց Դավիթ Առուշանյանի հետ։ Վերջինս նշեց, որ մանդատը վայր է դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով, բայց թե ինչ աշխատանքի, չհստակեցրեց։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ավելի վաղ գրել էր, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել, և Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել նրան։

Այդ պաշտոնում կնշանակվի Դավիթ Առուշանյանը, ով նախկինում Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս