Հակոբ Ասլանյանը կտրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի անունը իր գրառումից․ նոր սքրինշոթ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով այսօր հայտարարեց, թե մեկ ամսով սառեցնում է անդամակցությունը խմբակցությանը, փոշմանել է և հրապարակավ հայտնել դրա մասին։

ArmLur.am-ը նկատել էր, որ հերքման տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սակայն րոպեներ անց Հակոբ Ասլանյանը հեռացրեց գրառումը, որտեղ երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը։ Այնուհետև տեղադրեց հերքման վերաբերյալ մեկ այլ սքրինշոթ, որտեղից կտրված էր ԲՏԱ նախարարի անունը։

 

 




Լրահոս