ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով այսօր հայտարարեց, թե մեկ ամսով սառեցնում է անդամակցությունը խմբակցությանը, փոշմանել է և հրապարակավ հայտնել դրա մասին։
ArmLur.am-ը նկատել էր, որ հերքման տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը մեկնաբանել է, թե ինչու է նախարարը պատգամավոր Հակոբ Ասլանյանին ուղարկել հերքման տեքստը։
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված:
Այսքանը»,- նշել է խոսնակը: