ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ՝ անդրադառնալով քիչ առաջ իր տարածած աղմկահարույց սքրինշոթին։
-Պարոն Ասլանյան, ինչ կատարվեց, ինչու՞ էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ձեզ ուղարկել Ձեր իսկ հայտարարության տեքստը։
-Ես տեքստս գրել էի, ուղարկեցի Մխիթար Հայրապետյանին, որպեսզի ինքը խմբագրի շտկումներ անի:
-Իսկ ինչու՞ մտափոխվեցիք և որոշեցիք չհեռանալ ՔՊ-ից։
-Որովհետեւ այդպես է պետք։
-Իսկ Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, դրա համա՞ր եք փոշմանել։
-Ոչ, չեն ճնշել, ես շատ կատաղած ու տաք սրտով էի հայտարարություն արել, հետո տաք սիրտը իջավ, մնաց սառը ուղեղը ու ասաց՝ կարիք չկա նման բան անելու։
Քրիստինա Մուշեղյան