ՔՊ-ն խմբակցության նիստ է անում․ քննարկվում է Հակոբ Ասլանյանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ՔՊ-ն այս պահին խմբակցության նիստ է անում։ Օրակարգում Հակոբ Ասլանյանի հայտարարությունն է, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։ ՔՊ-ականներին բարկացրել է թիմակցի նման հայտարարությունը, և այժմ քննարվում է նրան խմբակցությունից հեռացնելու հարցը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակոբ Ասլանյանը ևս նիստին մասնակցում է։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ փոշմանել է և չի ցանկանում կասեցնել իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։

«Ես շատ կատաղած ու տաք սրտով էի հայտարարություն արել, հետո տաք սիրտը իջավ, մնաց սառը ուղեղը ու ասաց՝ կարիք չկա նման բան անելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Հակոբ Ասլանյանը։




Լրահոս