
Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց խմբակցությունից: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորը հայտարարեց, որ որոշել է մեկ ամսով կասեցնել իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։ Սակայն ժամեր անց նշեց, որ փոշմանել է և չի ցանկանում կասեցնել իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։
«Ես շատ կատաղած ու տաք սրտով էի հայտարարություն արել, հետո տաք սիրտը իջավ, մնաց սառը ուղեղը ու ասաց՝ կարիք չկա նման բան անելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Հակոբ Ասլանյանը։