Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվել է լրջագույն կարգապահական խախտման պատճառով․ Հայկ Կոնջորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:

Հիշեցնենք, որ այսօր Հակոբ Ասլանյանը հայտարարեց, որ որոշել է մեկ ամսով կասեցնել իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։ Սակայն ժամեր անց նշեց, որ փոշմանել է և չի ցանկանում կասեցնել իր մասնակցությունը «ՔՊ» խմբակցությանը։

«Ես շատ կատաղած ու տաք սրտով էի հայտարարություն արել, հետո տաք սիրտը իջավ, մնաց սառը ուղեղը ու ասաց՝ կարիք չկա նման բան անելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշել է Հակոբ Ասլանյանը։

 




Լրահոս