
Այսօր Երևանում մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա միջոցառման բարձրաստիճան հատվածում:
Ֆորումն ուղիղ կհեռարձակվի հետևյալ հղումով։
Օրակարգը հասանելի է այստեղ։