Երեկ երեկոյան խաթարվել էին «Ֆեյսբուքը», «Ինստագրամը», «Վոթսափը», «Իքս»(թվիթթեր) կայքերը, ինչն առաջացրել էր մեծ իրարանցում։
Վերը նշված բոլոր սոցիալական կայքերը Մետա պլատֆորմինն են, որը պատկանում է Մարկ Ցուկերբերգին՝ ֆեյսբուքի ստեղծողին։
Ամբողջ խաթարման պատճառն այն էր, որ Մետայում կրկին ինչ-որ տեխնիկական խնդիր է առաջացել։
Meta-ի հարթակները աշխարհում ամենահայտնիներից են: Facebook-ն ամսական ավելի քան երեք միլիարդ ակտիվ օգտատեր ունի:
Meta-ի ամենամեծ խափանումը եղել է 2021 թվականին, երբ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն խնդրեց պատճառված խափանումների համար:
Վեբ կայքերի չաշխատելու հետ կապված խնդիրները տատանվել են՝ սկսած ծառայության հավելվածներից կամ կայքերից օգտվելու հնարավորությունից մինչև մեկնաբանություններ գրելու կամ տեսնելու անկարողությունը: Մետայի ծրագրերի օգտատերերը հայտնել են, որ հավելվածներն իրենց սխալ հաղորդագրություններ են ցույց տալիս, իսկ այդ ընթացքում էլ Facebook-ը հայտնել է, որ «մենք աշխատում ենք հնարավորինս արագ շտկելու առաջացած խնդիրները»:
Ավելի ուշ, երբ խնդիրը լուծվել է, «Ֆեյսբուքը», «Ինստագրամը», «Վոթսափը», «Իքսը» հրապարակում են արել, որ հետ են վերադարձել, ամեն բան արդեն կարգին է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան