Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն։ Լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։