
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, այս մասին քիչ առաջ Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ավելի վաղ գրել էր, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել, և Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել նրան։
Այդ պաշտոնում կնշանակվի Դավիթ Առուշանյանը, ով նախկինում Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։