Հաջորդ անտեղյակը Շիրակի մարզպետն էր․ Փաշինյանի «գնդակահարության պատի» մոտ Մուշեղ Մուրադյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը դրեց մանդատը, սակայն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէր, որ դա արվել է իրեն փոխարինելու համար։

ArmLur.am գրել էր, որ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Սակայն Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէր, որ ինքն այլևս մարզպետ չի լինելու։

«Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ»,- այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ 24news.am-ին ասաց մարզպետը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ մարզպետ է նշանակվելու Դավիթ Առուշանյանը, ով երեկ արդեն հրաժարվել է պատգամավորի մանդատից:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ավելի վաղ գրել էր, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել, և Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել նրան։

Լրագրողների հետ զրույցում, նա նշել էր, որ տեղյակ չէ, սակայն այդ հայտարարությունից րոպեներ անց Կառավարության նիստում  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Թե ինչպես է դիմում գրել Մուրադյանը, եթե տեղյակ չէ, անհասկանալի է։

Էմմա Միքայելյան




Լրահոս