Հայը բեռնավորված գալիս է լույս աշխարհ, ու հուսամ՝ դատարկված, թեթև գնում. Նազենի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում ԱՄՆ-ից լուսանկար է հրապարակել, որին կից նա մեջբերել է Համո Սահյանի բանաստեղծությունը․

«Եթե աշխարհը նույնն էր մնալու …

եթե քո ջանքից նրա բեռը չէր թեթևանալու,

էլ ո՞վ էր ասում, որ այնքան ծանր հոգսերը նրա առնեիր քո թույլ ուսերի վրա …

բայց էլի, Սիրտ իմ, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ես հազար անգամ, որ
գոնե ինքդ ԲԵՌ չմնացիր աշխարհի հոգնած ուսերի վրա ….

Հ.Գ. Սահյանը մեր ամենօրվա ու ամենպահյա կյանքի մասին է գրել:

Հայը՝ բեռնավորված գալիս է լույս աշխարհ, ու հուսամ՝ դատարկված, թեթև գնում…
թե չէ հայի՝ իրար նկատմամբ ստեղծած չկամության բեռը էն աշխարհում էլ դժվար ընդունեն… անգամ չարքերը չեն տանի …

խառը մտքեր՝ ընդամենը կես լրահոսը նայելուց հետո…»:

 

 




Լրահոս