ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ սխալվեց Ասլանյանը, ինչից սկսվեց ՔՊ-Ասլանյան հակամարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին ընդամենը օրեր առաջ ՔՊ-ականները 3 պատերազմի մասնակից հերոս էին համարում, մի լավ քարկոծություններից հետո հեռացվեց խմբակցությունից։

Իսկ ինչից սկսվեց ամեն բան։

Երեկ Հակոբ Ասլանյանը , ինչպես ինքն է բնորոշում, էմոցիոնալ ու տաք գլխով հայտարարեց, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։

Իսկ պատճառը իր գործընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են։ Պատգամավորը պահանջում էր ՔՊ խմբակցությանը պատգամավորների խումբ կազմել, որոնք կուսումնասիրեն ու նոր որոշում կկայացնեն Հովիկ Աղազարյանի հետ կապված։

Պատգամավորի այս հայտարարությունից հետո 3 պատերազմների մասնակից Հակոբ Ասլանյանն ընդամենը ժամերի ընթացքում ՔՊ-ի համար վերածվեց դավաճանի և դասալիքի։

Հետո ՔՊ-ի սառը ցնցուղից հետո Հակոբ Ասլանյանը փոշմանում է ու մեղայական հրապարակում իր ֆեյսբուքի էջում, որ իր հայտարարությունը սխալմունք է։

Համացանցից օգտվելու հմտություններ չունեցող Հակոբ Ասլանյանը, սակայն, ավելի է խճճում իրավիճակը։ Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է իր մեղայականի screenshoter-ը և մատնում, որ փոշմանելու տեքստը իր հոգեզավակ ԲՏԱ նախարար Մխթար Հայրապետյանն է գրել։

ՔՊ-ականները ավելի են գրգռվում այս մատնությունից ու ուշ երեկոյան հրատապ նիստ են անում ու հեռացնում Հակոբ Ասլանյանին խմբակցությունից, ինչպես պարզաբանում են ՔՊ-ից՝ լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով։

Հարկ է հիշել նաև, որ անգամ պատերազմում պարտությունից ու կորուստներից հետո Հակոբ Ասլանյանը անձնուրաց պաշտպանում է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, ինչի համար շատ դեպքերում հանրության կողմից քննադատվում էր։

Բայց արի ու տես, որ ընդամենը օրեր առաջ 3 պատերազմի մասնակից ու հոգով-սրտով ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը այսօր տհաճ ձևով վարկաբեկվում է հենց իր թիմակիցների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս