Խոյ. Կառաջանան ֆինանսական դժվարություններ։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թեթև անախորժություններ։
Ցուլ. Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել: Բարենպաստ օր է գնումների համար։ Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, թանկ նվերների ստացում:։
Երկվորյակներ. Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար: Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն:
Խեցգետին. Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ:
Առյուծ. Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։ Շատ առյուծներ այսօր հակված են չմտածված քայլերի, օրինակ, կգնեն զգեստներ, որոն երբեք չեն հագնի։
Կույս. Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:
Կշեռք. Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:
Կարիճ. Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:
Աղեղնավոր. Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ: Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել:
Այծեղջյուր. Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:
Ջրհոս. Կենսական ներուժը բարձր է: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:
Ձկներ. Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: