Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ինքնիրավչության և փաստաթղթեր կեղծելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, վարժական հավաքից խուսափելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հարկեր, տուրքեր չվճարելու, դատական ակտը չկատարելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, մթնոլորտային օդն աղտոտելու, հրդեհատեխնիկական անվտանգության կանոնները խախտելու և գերեզմանն անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքը դիտավորյալ վնասելու և ֆիզիակական նեգործության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 3–ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։