
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան «մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»։
«Մենք ցավում ենք, որ Ֆրանսիան նպաստում է Հայաստանի ռազմականացմանը։ Այսպիսով, Փարիզն իր վրա է վերցնում հայկական կողմի սպառազինության կուտակման պատասխանատվությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- նշել է նա։