
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։
Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: