![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/302612.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ։
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին:
Վերջինս չի մոռացել նշել Հայաստանի վերազինման «բացասական ազդեցությունը» տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: