Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող է հանդես եկել ԱԱ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն անհաջող ելույթ է ունեցել աշխարհի առաջնությունում:

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում է ունեցել՝ բարձրացնելով 170 կգ:

Հրում վարժությունում Կարապետյանը երեք մոտեցմամբ չի բարձրացրել 201 և 203 կգ: Երկամարտում Կարապետյանը զրո է ստացել:




Լրահոս