Մոսկվան ցանկանում էր ազատվել Տիգրան Սարգսյանից. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Տիգրան Սարգպանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,– մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։ «Սա Մոսկվայի հետ կապված է այնքանով, որքանով կարելի է պատկերացնել՝ որպես Մոսկվայի ճնշման հետևանքով կայացված որոշում։

Անշուշտ, Մոսկվան ցանկանում էր ազատվել Տ. Սարգսյանից, բայց, ինչպես հաճախ է լինում այսպիսի իրավիճակներում, ներքաղաքական որոշումները թե Հայաստանում, թե այլ երկրներում շատ հաճախ կայացվում են արտաքին քաղաքականության անհրաժեշտության շղարշի տակ։

Այդպես եղավ նախորդ տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ-ն արտաքին քաղաքական անհրաժեշտության պատճառաբանությամբ հրաժարվեց եվրաինտեգրումից, թեև, ես կարծում եմ, որ պատճառը բացառապես ներքաղաքական էր։
Նույն կերպ էլ հիմա Մոսկվան դարձավ շատ հարմար ֆոն այն գործողության համար, որին դիմեց Սերժ Սարգսյանը՝ լուծելով բացառապես իր ներքին խնդիրները»,– ասել է նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս