ԱՄՆ Քլիվլենդ քաղաքում ճարպակալությամբ տառապող 8-ամյա երեխային խլել են ծնողների ձեռքից, քանի որ, սոցիալական աշխատողների կարծիքով, երեխայի մայրը բավարար չափով ջանքեր չի գործադրում երեխային ավելորդ քաշից ազատելու համար: Մեկ շաբաթ առաջ սոցիալական կենտրոն ուղարկված երրորդ դասարանցի երեխան կշռում է 80 կիլոգրամ: Սոցիալական ծառայությունների աշխատակիցները նշել են, որ ճարպակալության պատճառով առաջիկայում երեխայի մոտ կարող է զարգանալ շաքարային դիաբետ եւ հիպերտոնիկ հիվանդություն: Նշվում է, որ նախքան երեխային վերցնելու դատական թույլտվություն ստանալը՝ սոցիալական աշխատողները մեկ տարվա ընթացքում հետեւել են երեխայի մոր գործողություններին եւ բազմիցս նրան “բռնեցրել” անփութության մեջ: Սա առաջին դեպքն է իրենց շրջանում, երբ ճարպակալության պատճառով երեխային խլում են մոր ձեռքից: Երեխայի մոր փաստաբանները նշում են, որ սոցիալական աշխատողները չարաշահում են իրենց լիազորությունները:
Ճարպակալությամբ տառապող երեխային խլել են ծնողներից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ