Վերահաստատվել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ Ընդգծելով ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարն ու կանխարգելումը նախարարության գերակա ուղղություններից են։ Իմեդա Ցիցիաշվիլին գոհունակություն է հայտնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման համար, ինչի մասին փաստում է նաև փոխգործակցության հուշագիրը։ Նա առավել ընդլայնված և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, նյութատեխնիկական բազայի հզորացման ուղղությամբ հարցեր։ Վերահաստատվել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ընդլայնված փոխգործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղություններն ու հնարավորությունները։




Լրահոս