«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ն մեծ ուշադրությամբ հետեւում է մայրաքաղաք Երեւանում գործող առեւտրի կետերի, սպասարկման օբյեկտների ցանկի փոփոխությանը։ Երեւանի փակվող օբյեկտներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք։ Մեր ֆոտոխցիկն արձանագրել է, որ բավական անսպասելիորեն փակվել է նաեւ «Էլեկտրոնիկ սիթի» կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի խանութների Մաշտոցի պողոտայի մասնաճյուղը։ Այս մասնաճյուղը բացվել էր 2013թ. մայիսին եւ փակվել է՝ գործելով ընդամենը 10 ամիս, մինչեւ այս տարվա մարտի 10-ը։
Սա ընկերության տնօրեն Արմեն Կոստանյանը բացատրեց երկրի տնտեսական վիճակով, մարդկանց գնողունակության անկման հետեւանքով առեւտրաշրջանառության ծավալների նվազմամբ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում