
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 96 կգ քաշայինների A խմբի պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու մասնակից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ պետք է դուրս գային աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։
Պոկում վարժության մեկնարկում Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ավարտեց ելույթները պոկում վարժությունում եւ գրանցեց 163 կգ արդյունք: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները նա ձախողեց․ Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 167 կգ: