Ոսկու շուկայի տնօրենը ցանկանում է տաղավարների վարձավճարները բարձրացնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ Երեւանի ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն անձամբ շրջել է ոսկերչական արտադրամասերով եւ ոսկերիչներին առաջարկել պայմանագիր կնքել տաղավարների բարձր վարձավճարների մասին: Սակայն ոսկերիչները բոյկոտել են ու հրաժարվել պայմանագիր կնքել նրա հետ: Իսկ նրանք, որոնց վարձավճարներն ավելի վաղ էր բարձրացված, չեն կարողանում վճարել, քանի որ առեւտուր չկա: Շուկայի տնօրենը խուսափելու համար տհաճություններից, ոսկերիչներին առաջարկել է ժողով կազմակերպել եւ քննարկել այս հարցերը: Իսկ թե ինչպես կավարտվի ժողովը կամ այս պայքարում ով կհաղթի՝ ոսկերիչները, թե Վաղարշ Աբրահամյանը, «Ժողովուրդ»-ը այս մասին կտեղեկացնի առաջիկայում:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս