Գյումրու համայնքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել․ կուսակցությունից հաստատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ից հաստատում են՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։

ArmLur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց, որ վարչության հաջորդ նիստում վարչության անդամները կքննարկեն նրա անդամակցության հայտը։

Նշենք, որ Սարիկ Անդրեասյանն այսօր նշանակվեց Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, իսկ արդեն հաջորդ տարի կայանալիք արտահերթ ընտրություններում նա գլխավորելու է ՔՊ-ի ցուցակը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս