![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/7ab2a72f9a0a6682e22ca761e570519d_M.jpg)
Ռուսաստանն անում է և անելու է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու, խաղաղության պայմանագրի կնքման, Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կողմնակիցը. Բաքվի և Երևանի միջև կապերի նոր հիմքում»,- նշել է նա։