Օրբանը դեռ հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը Սուրբ ծննդի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը համաձայնել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ գերիների փոխանակում կատարել Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան մերժել է, սակայն դրա հույսը դեռ չի մարել։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։

Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է «սուրբծննդյան հրադադարի» և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների լայնածավալ փոխանակման հնարավորությունը։ Այնուհետև Հունգարիան դիվանագիտական ​​ուղիներով իր նախաձեռնությունը ներկայացրել է Ուկրաինային, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է այդ առաջարկը։ Նույն օրը Օրբանը հրապարակավ հիասթափություն էր հայտնել այս առնչությամբ։

«Մի կողմը համաձայնել է, մյուսն, ըստ երևույթին, հրաժարվել է, բայց հավանականությունը դեռ մնում է», – ասել է Օրբանը ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ հակամարտող կողմերի միջև գերիների լայնամասշտաբ փոխանակումը «կարող է ուրախացնել հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց»։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտնել էր, որ Մոսկվան անմիջապես արձագանքել է Օրբանի նախաձեռնությանը, սակայն Կիևը մերժել է այն։




Լրահոս