ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում կայացել է Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որին ներկա է եղել նաև դերասանուհի Լիա Զախարյանը:

Նա ֆիլմը դիտելիս հուզվել է: Դերասանուհին ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

«Ասելիքս թող Ձեզ հասցնի իմ բազմերանգ էմոցիաները: Երբեմն հավատս չի գալիս, որ ես իմ «փոքրիկ» մասնակցությունն եմ ունեցել այս «մեծ» աշխատանքի շրջանակներում: Ուզում եմ դուք այս ֆիլմի ապրումներն ու մտքերը կիսեք ինձ հետ:

Շնորհավորում եմ ֆիլմը ստեղծող ու կյանքի կոչող մարդկանց՝ Ելենա Արշակյանին և Անահիտ Մխիթարյանին:

Շնորհակալություն հեքիաթային երգի ու ամանորյա տրամադրության համար»,- գրել է Լիա Զախարյանը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս