
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցավ «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 25 երկրի 138 շախմատիստ, այդ թվում՝ 43 գրոսմայստեր։
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Շանթը նաև 14 կետով բարելավեց իր վարկանիշը: Հայաստանից մասնակցում էին նաև Հայկ Մարտիրոսյանը՝ 5.5 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 5 միավոր և Մանուէլ Պետրոսյանը՝ 5 միավոր:
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Անդրեյ Եսիպենկո
2-րդ տեղ՝ Արջուն Էրիգաիսի։