Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 145 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 51, թմրանյութի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 11, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության ու փաստաթղթեր կեղծելու՝ 4-ական, խուլիգանության, թմրանյութի իրացման և ալիմենտ վճարելուց խուսափելու՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ֆիզիկական ներգործության, մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2–ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։