Արմեն Մովսիսյանը խոստացել ու չի վճարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր շաբաթվա վերջին վճարել աշխատավարձերը: Սակայն, երեկ «Ժողովուրդ»-ը աշխատակիցներից տեղեկացավ, որ նրանք աշխատավարձ չեն ստացել, ավելին՝ հույս էլ չունեն, որ ստանալու են: «Ամեն անգամ խոստանում են, որ շաբաթվա վերջին կտան: Էս անգամ էլ նախարարն ասել է, թե փող չկա՝ հաջորդ շաբաթ»,- դժգոհեց աշխատակիցներից մեկը: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նաիրիտցիներին վախեցրել են այն աստիճան, որ չեն համարձակվում նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպել: Հիմա էլ է նույն վիճակը. «Ոչ ոք ռիսկ չի անում դուրս գա ու ձայն հանի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս