ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր էին AAD-ի 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխության հյուրերը. երեկոյի պարգևատրվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենամյա մրցանակաբաշխության 15-րդ հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպել է հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը։

ArmLur.am-ը զրուցել է Մամիկոն Խուրշուդյանի հետ, ով պատմեց, թե ինչ է սպասվում միջոցառման ժամանակ։

Նկատեցինք, որ հյուրերը ժամանելուց իրենց հետ բերում են նուռ, որը ևս խորհուրդ ուներ իր մեջ։ Այս տարին, կարելի է ասել, որ հոբելյանական տարի էր։ Այս տարի լրացավ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-րդ հոբելյանը և քանի որ կինոռեժիսորի ամենահայտնի ստեղծագործություններից է «Նռան գույնը» ֆիլմը, նռան նշանակություններից մեկն այդ էր, իսկ մյուսը՝ միասնականությունը։ Այսպես բացատրեց Խուրշուդյանը։

Մրցանակաբաշխությանը ներկա էին տարբեր սերնդի հայտնի և սիրված ներկայացուցիչներ։ Մուտքի մոտ բոլորի հագուստի վրա փակցնում էին հայկական եռագույնը, իսկ միջոցառումը սկսեց ՀՀ օրհներգով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս