![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/mixcollage-13-dec-2024-05-21-pm-7786-770x_.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին:
«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Բարսեղյանի թեկնածությունները, որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:
Վարազդատ Հարոյանի, Էդուարդ Սպերցյանի, Լուկաս Սելարայանի և Օգնյեն Չանչարևիչի թեկնածությունները ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել մեծ համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար: