Հայաստանն այսօր ունի 3 մասնակից. Ծանրամարտի ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 14-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը, կանանց 87 կգ քաշային կարգում՝ Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Պետրոս Պետրոսյանը: Հայաստանի ներկայացուցիչը կպայքարի 109 կգ քաշայինների B խմբում:

Պետրոս Պետրոսյանի մասնակցությամբ 109 կգ քաշայինների B խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:00-ին: Պետրոսյանի նախնական հայտը երկամարտում 380 կգ է:

Դեկտեմբերի 14-ին Երեւանի ժամանակով 18:30-ին կմեկնարկի 109 կգ քաշայինների A խմբի պայքարը, որտեղ տիտղոսի համար կպայքարի Գարիկ Կարապետյանը:

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 400 կգ է:

Մրցումային օրվա Հայաստանի վերջին ներկայացուցիչը Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանն է (87 կգ):

Տաթեւ Հակոբյանի մասնակցությամբ 87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հակոբյանի նախնական հայտը երկամարտում 246 կգ է:




Լրահոս