![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/1980144785_0_321_3071_2048_1920x1080_80_0_0_06e0c0360bad1e88b4fcca386942af69.jpg)
Ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու երկրի նախագահական ընտրությունների դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցարարները կարծում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նոր գումարման խորհրդարանը լեգիտիմ չէ, ուստի, օրենսդիր մարմինը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել։
Խորհրդարան են մտել լրացուցիչ ոստիկաններ. Ազատության հրապարակում՝ օրենսդիր մարմնից ոչ հեռու, ՆԳՆ-ն տեղադրել է հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, ակուստիկ հրացաններ, ավտոբուսներ ոստիկանության անձնակազմի տեղաշարժի համար։ Հանրահավաքն անցնում է առանց ոստիկանության հետ բախումների։