Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի թոշակի անցնել դեկտեմբերի 29-ին պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո՝ չնայած մնալու իր ցանկությանը։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Սալոմե Զուրաբիշվիլին, ցավոք, փորձեց վնասել մեր երկրի ազգային շահերը, հատկապես վերջին երեք տարիներին, սա տխուր երեւույթ է, երբ նախագահը ուղղակիորեն հակադրվում է սեփական երկրի ազգային շահերին, թեև, փառք Աստծո, Վրաստանը եղել և մնում է։ Դեկտեմբերի 29-ին վերջապես կլրանա նրա պաշտոնավարման ժամկետը, և նա, բնականաբար, պետք է գնա թոշակի»,-ասել է Կոբախիձեն։
Դեկտեմբերի 14-ին Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Առաջին անգամ նոր նախագահին ընտրելու է ընտրողների կոլեգիան, այլ ոչ թե երկրի քաղաքացիները։ Միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր և նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։