Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն օրերս ճամբարափոխվեց և դարձավ ՔՊ-ական, որից հետո Նիկոլ Փաշինյանը հաստատեց նրա՝ Գյումրու համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում լինելը։
Գյումրիում իշխող ուժի անցկացրած եռօրյա փրայմերիզի հաղթողը անկուսակցական Սարիկ Մինասյանն է, սակայն այժմ նա ՔՊ-ական է։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը փաստացի իր 5 կուսակցական թեկնածուներով պարտվեց անկուսակցականին։
44-ամյա Մինասյանը երկար ժամանակ անկուսակցական չի մնա։ Ընտրություններից հետո Արթուր Հովհաննիսյանը կարծում էր, որն նա է գլխավորելու արտահերթ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը. այդպես էլ եղավ։
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է Սարիկ Մինասյանի կողմից ԱԺ պատգամավորի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու պահին ունեցած հայտարարագիրը։
Սարիկ Մինասյանը եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Պաշտոնը դադարեցնելու պահին՝ Մինասյանն ունեցել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը ձեռք է բերել 2005 թվականին։
Համաձայն 2021 թվականին ներկայացրած եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նա ունեցել է նաև 2 MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որոնցից առաջինը ձեռք է բերել 2017 թվականին, իսկ 2-րդը՝ հեղափոխությունից հետո պատգամավոր եղած ժամանակ՝ 2019 թվականին։
Պաշտոնը դադարեցնելու պահին՝ Սարիկ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 150 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար և 8 մլն 668 հազար դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտներ Մինասյանը չի նշել։
Էմմա Միքայելյան