
Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: