Հայկական սիթքոմների շարքը կհամալրվի նոր եւ իր բովանդակությամբ տարբերվող սիթքոմով:
«Թեք startup» -ը պատմելու է ժամանակակից IT ոլորտի առանձնահատկությունների եւ դժվարությունների մասին:
Նոր սիթքոմի հեղինակը, պրոդյուսերը եւ սցենարիստը Armcomedy-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանը եւ Սերգեյ Սարգսյանն են, որոնք նաեւ գլխավոր դերակատարներն են:
ArmLur.am-ի հետ զրույցում Նարեկ Մարգարյանը նշում է՝ շատ հետաքրքիր ուղերձ ունի սիթքոմը, փորձել են ոգեշնչել հայ ծրագրավորողներին եւ այն երիտասարդներին, որոնք ուզում են IT ոլորտում ինչ-որ բանի հասնել.
«Ցույց ենք տալու ոլորտի դժվարությունները, ծրագրավորողը հիմա ժամանակակակից մասնագիտություն է, ամեն բան հեշտ է թվում, բայց բոլորին հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ է կատարվում ներսում:
«Թեք startup»-ի հերոսները ստեղծել են հայկական արհեստական բանականություն եւ մեծ ներդրում են ստացել Սիլիկոնյան հովտից: 3 ընկերներ, որոնթ փոքր գրասենյակում ծրագրավորում են արել, հիմա պետք է մեծ գրասենյակ ղեկավարեն: Սիթքոմը բոլոր այդ դժվարությունների մասին է»,-պատմում է Նարեկ Մարգարյանը:
Նոր սիթքոմի նկարահանումները սկսվելու են հունվարից:
Քրիստինա Մուշեղյան