Հայտնի ֆուտբոլիստը 4 տարի փոքր է ներկայացել իր իրական տարիքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բորուսիայի» ֆուտբոլիստ Յուսուֆա Մուկոկոն միշտ ուշադրություն է գրավել իր տարիքին ոչ համապատասխան արդյունավետությամբ: Սակայն, ինչպես պարզվել է, դա պայմանավորված էր նրանով, որ նա իրականում ավելի մեծ է, քան ներկայանում է։

Ինչպես հայտնում է BILD-ը, Յուսուֆայի հայրը՝ Ջոզեֆը խոստովանել է, որ նա ֆուտբոլիստի կենսաբանական հայրը չէ, և նրա տարիքը կեղծվել է ծննդյան վկայականում։ Իրականում, ֆուտբոլիստը ծնվել է ոչ թե 2004 թվականի նոյեմբերի 20-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ 2000 թվականի հուլիսի 19-ին։

BILD-ը նաև մեկնաբանություն է ստացել Դորտմունդի «Բորուսիայից», որի հետ Մուկոկոն պայմանագիր ունի։ Ակումբը հղում է անում այն փաստին, որ խաղացողի ծնողներն ու տարիքը որոշվել են գերմանական իշխանությունների տրամադրած փաստաթղթերի հիման վրա, որոնք շարունակում են ուժի մեջ մնալ։

Մուկոկոն այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Նիցայում»։




Լրահոս