ԱՄԻՕ բանկի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։
ArmLur.am -ին հայտնի դարձավ, որ բանկը խնդիրներ ունի Պետական եկամուտների կոմիտեի հետ, ու այդ խնդիրները այնքան են խորացել, որ բանկը դատի է տվել պետական կառույցին՝ ՊԵԿ-ին։
Մասնավորապես բանկը հայցով պահանջում է 16.08.2024թ. թիվ 3008278 ակտի 1-ին և 2-րդ կետերը և 29.10.2024թ. թիվ 77/1 որոշումն անվավեր ճանաչել։
Թե ինչ խնդիրներ է գտել ՊԵԿ-ը բանկում ու կոնկրետ որոշումներ կայացրել ու բանկը, չկարողանալով ՊԵԿ-ի հետ խնդիրները կարգավորել, ընկել է դատարանի դռները՝ ArmLur.am -ը կպարզի առաջիկայում։
Քնար Մանուկյան