
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ընդունել են Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդականը և նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավարը:
Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումները:
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ քննարկվել են նաև երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցեր: