Առաջին համաշխարհային պատերազմից հետո սահմանի այլընտրանքային վերանայման դեպքում Հալեպը, Իդլիբը, Դամասկոսը և Ռաքքան թուրքական քաղաքներ կլինեին:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հետաքրքիր է, թե ինչ կլիներ, եթե այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմը վերասաձևում էր սահմանները մեր տարածաշրջանում, արդյո՞ք իրավիճակն այլ կլիներ։ Այն քաղաքները, որոնք մենք կոչում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա, կարող էին լինել մեր նահանգները, ինչպես Հաթայը և Ուրֆան»,- ասել է Էրդողանը։