Դնեպրոպետրովսկ քաղաքում (ուկրաինական անվանումը՝ Դնեպր) տեղի է ունեցել ահաբեկչություն։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պատգամավոր Մաքսիմ Բուժանսկին իր տելեգրամի ալիքում։
«Ահաբեկչություն՝ Դնեպրում։ Նվազագույն մանրամասներ կներկայացնեն լիազորված անձինք», – գրել է նա։
Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչպիսի բնույթի ահաբեկչություն է տեղի ունեցել քաղաքում։
Նախկինում հաղորդվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Դնեպրոպետրովսկում հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին։ Պայթյունի մասին հաղորդագրությունը հայտնվել է 12:05-ին, իսկ դրանից հետո այն տարածքում հայտարարվել է օդային ազդակ՝ թևավոր հրթիռի կիրառման սպառնալիքի պատճառով։
Էմմա Միքայելյան