Դեկտեմբերի 16-20-ը ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 12-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի Կ-356-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը դեկտեմբերի 15-20-ը գտնվելու է Նյու Դելիում։




Լրահոս